Գերմանական Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ ընդունել է «Ֆորտունային» և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը:
Խաղի հաշիվն արդեն 6-րդ րոպեին բացել է տանտերերի խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչը: Սակայն, «Հոֆենհայմը», գրեթե ամբողջ խաղի ընթացքում առաջ լինելով հաշվի մեջ, չի կարողացել ցանկալի արդյունքի հասնել: 88-րդ րոպեին հյուրերը Հենինգսի ջանքերով հավասարեցրել են հաշիվն ու փրկվել պարտությունից:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում է սկսել հանդիպումը, սակայն 74-րդ րոպեին փոխարինվել է:
Այս հանդիպումից հետո «Հոֆենհայմը», իր միավորների թիվը հասցնելով 21-ի, Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Իսկ «Ֆորտունան» 12 միավորով 13-րդ տեղում է: