«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգը, ով վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», հիմնական պայմանագիր է ստորագրել իտալական ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը:
Նախորդ մրցաշրջանում Սմոլինգը 37 հանդիպման է մասնակցել Ա Սերիայում ՝ դառնալով 3 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ 30-ամյա պաշտպանը 2010 թվականից էր հանդես գալիս ՄՅՈւ-ում, որտեղ անցկացրել է 323 հանդիպում և դարձել է 18 գոլի հեղինակ: