Բրազիլիայի Ա Սերիայի 35-րդ տուրում «Սան Պաուլոն» սեփական հարկի տակ ընդունեց «Վասկո դա Գամային»:
«Քաղաքաբնակները» տարան նվազագույն հաշվով հաղթանակ՝ 1-0: Խաղի միակ գոլը իր հաշվին գրանցեց Էնթոնին՝ հանդիպման 6-րդ րոպեին:
Այս հանդիպումից հետո «Սան Պաուլոն» վաստակեց 57 միավոր, և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: «Վասկո դա Գաման» 44 միավորով 12-րդն է