Ղազախստանի առաջնության 11-րդ տուրի շրջանակում Տիգրան Բարսեղյանի «Աստանան» խոշոր հաշվով առավելության հասավ «Ժետիսուի» նկատմամբ:
Բարսեղյանի թիմը հաղթեց 3-0 հաշվով. դուբլ ձևակերպեց Թոմաշևիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բեյսեբեկովը: Հայ հարձակվողն ընդգրկված էր իր թիմի մեկնարկային կազմում:
«Աստանան» 11 տուրից հետո 21 միավորով երկրորդն է: «Աստանան, ևս 8 թիմի հետ մեկ խաղ պակաս է անցկացրել: