Հայաստանի Սուպերգավաթի՝ «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» խաղում հաշիվն արդեն 1։1 է։
3 րոպեում թիմերը փոխանակվեցին գոլերով՝ իրացնելով խաղում ստեղծված, թերևս, առաջին իրական գոլային պահերը։ 24-րդ րոպեին, նախ․ Գուստավո Մարմենտինին հեռահար գեղեցիկ հարվածով գրավեց Հայաստանի չեմպիոն դարպասն ու առաջ մղեց իր թիմին, 3 րոպե անց Արմեն Նահապետյանը դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։