Հեծանվավազքի միջազգային միությունը (UCI) հաստատել է աշխարհի առաջնության անցկացման վայրերը մինչև 2026 թվականը: Այս մասին հայտնում է UCI-ի մամուլի ծառայությունը:
2022 և 2023 թվականներին լեռնային հեծանվավազքի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու է արգենտինական Վիլա Լա Անգոստուրա քաղաքը, 2025 թվականին մրցաշարը կանցկացվի Շվեյցարիայի Վալե կանտոնում, 2026 թվականին՝ իտալական Վալ դի Սոլեում: 2021 թվականի լեռնային հեծանվային մարաթոնի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Իտալիայի Իլ Չոկկո քաղաքում, իսկ 2024 թվականին՝ ամերիկյան Սնոուշոյում:
2025 BMX աշխարհի առաջնությունը կանցկացվի Կոպենհագենում: Հեծանվակրոսսի 2025 թվականի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Ֆրանսիայի Լյուվեն քաղաքում:
Կոլումբիայի Կալի քաղաքում տեղի կունենա հեծանվավազքի պատանիների աշխարհի 2023 առաջնությունը: