«Ինտերի» կիսապաշտպան Անտոնիո Կանդրևան տեղափոխվել է «Սամպդորիա», այդ մասին հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը:
33-ամյա խաղացողի տրանսֆերը «Սամպդորիան» վարձակալել է՝ հետագայում 3 մլն եվրոյով գնելու իրավունքով: Իտալացին 2016 թ-ին «Լացիոյից» 22 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց Միլան: «Ինտերում» անցկացրած 151 խաղում նա դարձել է 18 գոլի ու 33 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Իտալիայի ազգային հավաքականում անցկացրել է 54 հանդիպում, սակայն 2018 թ-ից այլևս չի հրավիրվում հավաքական:
📄 #Candreva joins #Sampdoria: winger signs on until 2024 ➡️ https://t.co/wvh6l59gIo pic.twitter.com/7buWDvFfYx
— Sampdoria English 😷 (@sampdoria_en) September 25, 2020