«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության մասին։
-Վերջերս ՈՒԵՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ Կրիշտիանու Ռոնալդուի հետ շփման ժամանակ շատ ընկերական էիք։ Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ են մարդիկ զարմանում, երբ տեսնում են՝ ինչպես եք շփվում իրար հետ։
-Ամեն ինչ սպորտային մեծ մրցակցության պատճառով է, որը վերջին տարիներին է սկսվել մեր միջև։ Մեզնից մեկը խաղում էր «Բարսելոնայում», մյուսը՝ «Ռեալում»։ Բացի դրանից, մենք անհատական մրցանակներ ենք նվաճել։
Մարդիկ, հավանաբար, մտածում են, թե մեր մրցակցությունը դուրս է գալիս ֆուտբոլի սահմաններին, բայց դա այդպես չէ։ Մենք երկուսս էլ մեր թիմերի համարն լավն ենք ուզում, ու մեզնից ոչ մեկին դուր չի գալիս պարտվելը։
Մենք դա չենք ընդունում։ Ահա թե ինչու մեր միջև նման մրցակցություն կա։ Կարևորն այն է, որ դա մնում է խաղադաշտում,- Մեսսիի խոսքերն է փոխանցում ՖԻՖԱ-ի կայքը։