Չինաստանի Չժուհայ քաղաքում մեկնարկել է ATP 250 շարքի մրցաշարը, որին մասնակցում է նաև Աշխարհի նախկին առաջին ռակետ Էնդի Մարեյը։ Բրիտանացի թենիսիստը բարդագույն վնասվածքից ու վիրահատությունից հետո մենախաղում երկրորդ մրցաշարին է մասնակցում։
Մրցաշարի առաջին շրջանում Մարեյը 6-3, 6-7(6), 6-1 հաշվով հաղթել է ամերիկացի Թենիս Սանդգրենին ու դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է կանադացի Ալեքս դե Մինորի հետ։ Վերջինս առաջին շրջանի խաղում երկու սեթում հաղթել է Ջոն Միլմանին։
Նշենք, որ մրցաշարի առաջին համարը հույն Ստեֆանոս Ցիցիպասն է, ով պայքարը սկսելու է 1/8 եզրափակչից։ Մրցաշարին նաև մասնակցում են Ռոբերտո Բաուտիստա Ագուտը, Նիկ Կիրիոսը, Բորնա Չորիչը, ինչպես նաև Գաել Մոնֆիսը։
Հիշեցնենք, որ մենախաղում Էնդի Մարեյը մասնակցեց Ցինցինատիի Մասթերսին։ Առաջին շրջանում նա երկու սեթում պարտվել էր Ռիշար Գասկեին։