Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում կայացել են հերթական հանդիպումները։
Դալլասը 99-114 հաշվով զիջել է Լոս Անջելես Կլիպերսին։ Քավայ Լեոնարդը հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն է եղել։ Նա վաստակել է 28 միավոր։
Դենվեր Նագետսը 117-104 հաշվով հաղթել է Վաշինգտոն Վիզարդսին։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Ջորդան Մակրեյը։