Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի մեկնարկային տուրում «ՌԲ Լայպցիգը» ընդունել էր «Մայնցին»։
Հանդիպման հաշիվը բացվեց 17-րդ րոպեին։ Տանտերերի կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ 4 րոպե անց Յուսուֆ Պոուլսենը կրկնապատկեց Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմի առավելությունը։
Երկրորդ կեսի մեկնարկում «Մայնցը» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ Գոլի հեղինակ դարձավ հյուրերի ֆրանսիացի հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան։ «ՌԲ Լայպցիգը» շատ արագ կարողացավ վերականգնել 3 գնդակի առավելությունը։ 51-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ամադու Այդարան։
«Լայպցիգը» 3-1 հաշվով առավելության հասավ «Մայնցի» նկատմամբ ու հաղթանակով սկսեց Բունդեսլիգայի նոր մրցաշրջանը։