Շախմատի Saint Louis Rapid and Blitz 2020 առցանց մրցաշարում մեկնարկել է կայծակնային փուլը:
Արդեն կայացել է 3 տուր: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մեկում հաղթել է, երկուսում՝ խաղացել ոչ-ոքի: Արոնյանը նախ հաղթել է Ալիրեզա Ֆիրուջային, ապա ոչ-ոքի է խաղացել Դոմինգեսի ու Սոյի հետ: 4-րդ կայծակնային պարտիայում Լևոնը կմրցի Մագնուս Կարլսենի հետ:
Այս պահին 14.5 միավորով առաջատարը Սոն է: Երկրորդ տեղում 14 միավորով Կարլսենն է, իսկ եռյակը 11 միավորով եզրափակում է Յան Նեպոմնյաշչին: Արոնյանը 11 միավորով կիսում է 4-րդ հորիզոնականը Գրիշչուկի հետ:
Հիշեցնենք, որ մրցանակային ֆոնդը 250 հազար դոլար է: