Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի վերջին խաղում «Փյունիկը» Վանաձորում հյուրընկալվեց «Երևանին» և 8:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 12-րդ րոպեին բացել է Ալիկ Առաքելյանը, րոպեներ անց հյուրերի մակեդոնացի ֆուտբոլիստ Դենիս Մահմուդովն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը` կրկնապատկելով իր թիմի առավելությունը: Մահմեդովն այնուհետև ևս 3 գոլ է խփել ու նպաստել Սուրեն Չախալյանի թիմի ջախջախիչ հաղթանակին:
Այս գոլերի շնորհիվ Մահմուդովն ընթացիկ առաջնությունում իր գոլերի թիվը հասցրեց 9-ի ու բարձրացավ ռմբարկուների ցանկի երկրորդ հորիզոնականը: Ռմբարկուների ցանկի առաջատար Մորի Կոնեն 12 գոլ ունի իր ակտիվում:
Վանաձորում կայացած խաղում իրենց ակտիվում գոլեր են գրանցել նաև Սերգեյ Շևչուկն ու Արթուր Միրանյանը. վերջինս 85-րդ րոպեին է գրավել մրցակցի դարպասը` 11-մետրանոցից, որը նշանակվել էր «Երևանի» ֆուտբոլիստի Սիլվայի`սեփական տուգանայինում կոպիտ սահանկման համար. Սիլվան երկրորդ դեղին քարտը ստացավ ու հեռացվեց դաշտից`իր թիմին թողնելով 10 հոգով:
Նշենք` «Երևանի» կազմում խփած գոլերով աչքի են ընկել Ռամազան Իսաևն ու Աբրահամ Պորտուգալյանը` աչքի ընկնելով երկրորդ կեսում: