«Մարզադպրոցը մտադիր էինք հիմնանորոգել, բայց մասնագետների խորհրդով որոշեցինք լրիվ նոր շենք կառուցել Ազարյանի դպրոցի համար»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, այցելել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոց։
Մարզադպրոցը 1969 թվականից մինչ օրս երբևէ չի հիմնանորոգվել, իսկ կոսմետիկ նորոգման ենթարկվել է շուրջ 20 տարի առաջ:
«Դպրոցի տնօրինության հետ քննարկում ենք օպտիմալ վայրի ընտրության հարցը»,- գրել է քաղաքապետը։