Իտալական «Ֆիորենտինան» ցանկանում է ձեռք բերել «Հերտայի» հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկին: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլա Շիրան իր թվիթերյան բլոգում:
Գերմանական ակումբը 25 միլիոն եվրո է պահանջում լեհ հարձակվողի տրանսֆերի համար, սակայն իտլաական ակումբը ցանկանում է վարձակալել խաղացողին ՝ պայմանագրի վերջում գնելու տարբերակով:
Հիշեցնենք, որ Պյոնտեկը «Հերտա» է տեղափոխվել «Միլանից»: