Ֆրանսիայի ներքին առաջնության 3-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն կմրցի «Մարսելի» հետ:
Կորոնավիրուսից բուժվել ու առաջիկա խաղի հայտացուցակում են հայտնվել Նեյմարը, Անխել Դի Մարիան, Կեյլոր Նավասն ու Լեանդրո Պարեդեսը: Բուժումը շարունակում են Կիլիան Մբապեն ու Մաուրո Իկարդին:
«Մարսելի» դեմ խաղի հայտացուցակում է նաև ՊՍԺ-ի նորեկ Ալեսանդրո Ֆլորենցին:
ՊՍԺ-«Մարսել» խաղը կկայանա կիրակի՝ «Պարկ դե Պրենսում»: