Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալել էր «Նոային». հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ՝ 0:0:
Այս ոչ-ոքիից հետո թիմերը մնացին նույն դիրքերում. «Նոան» 21 միավորով 6-րդն է, իսկ «Ուրարտուն», որը միավորների քանակով հավասարվում է «Փյունիկին», շարունակում է 7-րդ տեղում լինել:
14-րդ տուրի վերջին հանդիպումը կայանալու է նոյեմբերի 25-ին. «Երևանը» ընդունելու է «Փյունիկին»:
Հիշեցնենք, որ այսօր «Լոռին» 2:0 հաշվով հաղթել էր «Արարատ-Արմենիային», իսկ «Ալաշկերտը» Գյումրիում 3:1 հաշվով հաղթել էր տեղի «Շիրակին»: