Վերջին 6 ամիսների ընթացքում «Լիվերպուլը» ուշադիր հետևում է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջիովանի Ռեյնայի առաջընթացին:
Ըստ Mirror-ի՝ Յուրգեն Կլոպը տաղանդավոր ամերիկացուն տեսնում է որպես «Լիվերպուլի» ապագա աստղ: Մերսիսայդցիները չեն կարող տրասնֆերային առաջարկ ներկայացնել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում, քանի որ խաղացողը 18 տարեկանից ցածր է, բայց անգլիական ակումբը մտադիր է ձեռք բերել Ռեյնայի տրասնֆերը հաջորդ ամառ։
Այժմ Ռեյնան «Բորուսիայի» հիմնական կազմի հետ պատրաստվում է նոր մրցաշրջանին։
Ռեյնայի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն ու «Սևիլյան»: