«Բորուսիա» Դորտմունդը մեկնել է Մյունխեն, որտեղ անցկացնելու է Բունդեսլիգայի հանդիպումը «Բավարիայի» հետ։
Թիմի կիսապաշտպաններ Ջեյդոն Սանչոն, Ջիովանի Ռեյնան և Ռաֆայել Գերեյրուն չեն մեկնել թիմի հետ։ Նրանք չեն մասնակցելու խաղին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Բավարիա» – «Բորուսիա» Դորտմունդ հանդիպումը կայանալու է շաբաթ՝ մարտի 6-ին ու սկսվելու է Երևանի ժամանակով 21:30-ին։