«Ռոմայի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին մոտ է ՊՍԺ տեղափոխությանը: Այս մասին գրում է Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:
Այսօր ֆուտբոլիստը մեկնել է Փարիզ, որպեսզի բուժզննում անցնի ֆրանսիական ակումբի համար:
Այսօրվա ընթացքում Ֆլորենցին պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ: Նշվում է, որ վարձակալական գործարքը նախատեսված կլինի մեկ մրցաշրջանի համար: