«Միլանը» բանակցություններ է վարում «Ռոմայի» հետ պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցիի տրանսֆերի շուրջ, որը նախորդ մրցաշրջանը վարձակալության հիմունքներով անցկացրել է ՊՍԺ-ում։
Իտալական ակումբը կարող է մեկ տարով վարձակալել Իտալիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստին 1 մլն եվրոյով՝ հետագայում նրա տրանսֆերը 3,5-ից 4 մլն եվրոյի դիմաց։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Անձամբ Ֆլորենցին արդեն համաձայնել է տեղափոխվել «Միլան»։