Ֆրանսիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակում «Լանսն» ընդունել էր գործող չեմպիոն ՊՍԺ-ին: Փարիզյան թիմի կազմում կորոնավիրուսով վարակվածության պատճառով խաղը բաց էին թողնում Մբապեն, Դի Մարիան, Պարեդեսը, Նեյմարը, Իկարդին, Մարկինյոսն ու Նավասը:
Չնայած առաջատարների բացակայությանը, ՊՍԺ-ն ամբողջ խաղի ընթացքում ուներ բացահայտ առավելություն: 57-րդ րոպեին, օգտվելով ՊՍԺ-ի դարպասապահի կոպիտ սխալից, Գանագոն առաջ մղեց «Լանսին»: Ինչպես հետագայում պարզվեց, դա խաղի միակ ու հաղթական գնդակն էր:
Այս հաղթանակից հետո «Լանսն» ունի 3 միավոր, իսկ ՊՍԺ-ն դեռ միավոր չունի: