Ֆրանսիայի ներքին առաջնության երրորդ տուրի շրջանակում քիչ անց կմեկնարկի «Լանս»-ՊՍԺ հանդիպումը: Փարիզյան ակումբի համար նոր մրցաշրջանում սա առաջին հանդիպումն է: Տուխելի թիմն առաջին 2 տուրը բաց է թողել, քանի որ մասնակցում էր ՉԼ-ի նախորդ մրցաշրջանի եզրափակիչ հատվածին:
«Լանսը» մեկ խաղ է անցկացրել, որում պարտվել է 1-2 հաշվով:
Տուխելն այս խաղի համար ընտրել է հետևյալ մեկնարկային կազմը.
30. Բուլկա, 3. Կիմպեմբե, 4. Կերեր, 6. Վերատի, 14. Բերնատ, 19. Սարաբիա, 20. Կուրզավա, 21. Էրերա, 27. Գեյե, 29. Մուինգա, 30. Ռուիզ-Ատիլ
Հիշեցնենք, որ Covid-19-ի պատճառով խաղը բաց կթողնեն Մբապեն, Դի Մարիան, Պարեդեսը, Նեյմարը, Իկարդին, Մարկինյոսն ու Նավասը:
Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: