Ֆրանսիական «Մոնակոյի» կիսապաշտպան Նասեր Շադլին կարիերան կշարունակի «Իստամբուլում», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Տրանսֆերի արժեքը կազմել է 12 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը Շադլին վարձակալական հիմունքներով հանդես եկավ բելգիական «Անդերլեխտում»: Անցկացրած 19 հանդիպումներում ֆուտբոլիստը դարձել է 8 գոլի հեղինակ:
Հավելենք, որ օրեր առաջ «Իստամբուլ» էր տեղափոխվել ՄՅՈւ-ի և «Լիոնի» պաշտպան Ռաֆայելը: