Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ «Ֆոլա Էշի» հետ դիմակայությունից առաջ Հայաստանի գործող չեմպիոնը համալրում ունի:
«Արարատ-Արմենիայի» կազմում այսուհետ հանդես կգա 25-ամյա պերուացի հարձակվող Ջեիսոն Մարտինեզը: Ջեիսոնը հանդես է եկել իսպանական «Ալկոբենդաս», «Ռայո Մայադահոնդա», «Ռեալ Մուրսիա» և մի շարք այլ ակումբներում։
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Մարտինեզը հանդիսացել է իսպանական երկրորդ դիվիզիոնի «Ֆուենլաբրադա» ակումբի ֆուտբոլիստ: