VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի` 2-րդ մրցափուլից հետաձգված «Լոռի ՖԱ»-«Վան» հանդիպումը նշանակվել է՝ 15.09.2020` ժամը՝ 16:45-ին:
Հաշվի առնելով «Ալաշկերտ ՖԱ» և «Ուրարտու ՖԱ» ակումբների գրությունները, 2020-2021 VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 4-րդ մրցափուլի «Ալաշկերտ»-«Ուրարտու» հանդիպումը «Նաիրի» մարզադաշտից տեղափոխվել է «Ուրարտու-1» մարզադաշտ։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։