«Նապոլին» հետաքրքրված է «Լիոնի» կենտրոնական պաշտպան Ջեյսոն Դենայերի ծառայություններով:
Ինչպես հայտնում է Football Italia-ն, նեապոլիտանացիները 25-ամյա բելգիացի կենտրոնական պաշտպանին դիտարկում են որպես Կալիդու Կուլիբալիի փոխարինող, ով կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
Աղբյուրը հայտնում է, որ «Լիոնը» պատրաստ է բաց թողնել Դենայերին, բայց նրա տրանսֆերի համար կպահանջի մոտ 30 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Ջեյսոնը 25 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի առաջնությունում, բայց ոչ մի արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել:
























































