Վաղը՝ նոյեմբերի 22-ին վերսկսվում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: Խաղային օրվա միակ հանդիպումը կայանալու է Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ «Արարատ» — «Գանձասար-Կապան»:
Որակազրկումների պատճառով հանդիպմանը չեն կարող մասնակցել «Արարատի» առանցքային ֆուտբոլիստներ Արտակ Ալեքսանյանը և Դենիս Դեդեչկոն, հայտնում է ՀՖՖ կայքը:
14-րդ տուրը նույն պատճառով բաց կթողնի նաև «Փյունիկի» պաշտպան Ռոբերտ Հակոբյանը: