NBA-ի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» հաղթեց «Հյուսթոն Ռոքեթսին»: Հանդիպումն ավարտվեց 117: 109 հաշվով ՝ հօգուտ կալիֆորնիացիների: Դիմակայության ընդհանուր հաշիվը հավասարվել է՝ 1-1։
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Էնթոնի Դևիսն էր, ով դաբլ-դաբլ ձեւակերպեց՝ 34 միավոր եւ 10 խափանում: Լեբրոն Ջեյմսն իր ակտիվում ունի 28 միավոր: Հարդենը «Ռոքեթսի» կազմում վաստակեց 27 միավոր:
https://www.youtube.com/watch?v=YbOYs3-xNmM
Մյուս կիսաեզրափակչում «Լոս Անջելես Կլիպերսը» զիջեց «Դենվերին»՝ 101։110։ Այստեղ ևս երկրորդ խաղից հետո դիմակայության ընդհանուր հաշիվը հավասար է՝ 1-1։
https://www.youtube.com/watch?v=f7Cc3JaHf0c
Արևելյան կոնֆերենցիայի կիսաեզրափակչի 4-րդ խաղում «Միլոուկին» օվերթայմում հաղթեց «Մայամիին»՝ 118։115։ Այս երկու թիմերի ընդհանուր դիմակայությունում հաշիվը 3-1 է՝ հօգուտ Ֆլորիդան ներկայացնող ակումբի։
https://www.youtube.com/watch?v=vjHQPOiFRB8
Մյուս խաղում «Բոստոնը» զիջեց գործող չեմպիոն «Տորոնտոյին»՝ 93։100։ Դիմակայության ընդհանուր հաշիվը՝ 2-2։
https://www.youtube.com/watch?v=i90nDx-85lY