«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտին մոտ է ակումբում ղեկավար պաշտոն ստանալուն: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
Հաղորդվում է, որ հռոմեական ակումբի նոր սեփականատեր Դեն Ֆրիդկինը Տոտիի հետ բանակցություններ է վարում՝ «Ռոմայի» գործադիր տնօրենի պաշտոնում հնարավոր նշանակման մասին:
Նշվում է, որ կողմերը կարող են համաձայնության գալ մինչև ամսվա վերջ:
























































