23.07.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Ուրուգվայում կրակ են բացել արգենտինական ակումբի երկրպագուներին տեղափոխող ավտոբուսի վրա

    Պաշտոնական․ Բարսելոնան հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին

    Դժվար կլինի նրան բերել Ռեալ․ Ֆիգուն մեկնաբանել է շրջանառվող լուրերը

    Նոային ֆավորի՞տ են համարում․ թող մտածեն՝ ինչ ուզում են․ Զիմբրուի գլխավոր մարզիչ

    Դեբրեցենի գլխավոր մարզիչն առանձնացրել է Փյունիկի առանցքային որակները

    🎥 Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան

    Ֆլիկի և Բարսելոնայի աստղի հարաբերությունները խզված են․ ֆուտբոլիստը ակումբը լքելու տարբերակներ է փնտրում

    Մենք ունենք այդ պոտենցիալը և պայքարելու ենք դրա համար մինչև վերջին վայրկյանը․ Սանդրո Պերկովիչ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

      Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

      Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը

        Մ20 ԵԱ․ Եփրեմյանը՝ արծաթե, Ղազարյանը և Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

        Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ

        🎥 Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ

        🎥 Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց չեմպիոն

        🎥 Տպավորիչ հաղթանակ Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

        🎥 RAF 10. Ծառուկյանն ու Հարությունյանը հանդիպել են իրենց մրցակիցներին և անցկացրել հայացքների մենամարտեր

        Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Ուրուգվայում կրակ են բացել արգենտինական ակումբի երկրպագուներին տեղափոխող ավտոբուսի վրա

            Պաշտոնական․ Բարսելոնան հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին

            Դժվար կլինի նրան բերել Ռեալ․ Ֆիգուն մեկնաբանել է շրջանառվող լուրերը

            Նոային ֆավորի՞տ են համարում․ թող մտածեն՝ ինչ ուզում են․ Զիմբրուի գլխավոր մարզիչ

            Դեբրեցենի գլխավոր մարզիչն առանձնացրել է Փյունիկի առանցքային որակները

            🎥 Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան

            Ֆլիկի և Բարսելոնայի աստղի հարաբերությունները խզված են․ ֆուտբոլիստը ակումբը լքելու տարբերակներ է փնտրում

            Մենք ունենք այդ պոտենցիալը և պայքարելու ենք դրա համար մինչև վերջին վայրկյանը․ Սանդրո Պերկովիչ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

              Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

              Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը

                Մ20 ԵԱ․ Եփրեմյանը՝ արծաթե, Ղազարյանը և Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

                Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ

                🎥 Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ

                🎥 Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց չեմպիոն

                🎥 Տպավորիչ հաղթանակ Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

                🎥 RAF 10. Ծառուկյանն ու Հարությունյանը հանդիպել են իրենց մրցակիցներին և անցկացրել հայացքների մենամարտեր

                Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Սա այն ռետինն է, որը ջնջում է մեր հիշողությունները. Գասկոյնը և իր ձայներիզը

                  ArmSport-ի դիտակետում, Անգլիա, Թոփ, ՍՊՈՐՏ LIFE, ՖՈՒՏԲՈԼ
                  06.09.20 / 12:43
                  0

                  Ձայներիզ N 1

                  Անգլիական Դանսթոնում կյանքն ընթանում էր բնականոն հունով: Փողոցային շները հաչում էին կատուների վրա, կատուները մլավում էին մկների վրա, դե իսկ մկներն էլ հետաքրքրությամբ փորփրում էին աղբամաններում թողնված պարկերը:

                  Աշխույժ երեխաները դպրոց էին շտապում, դե իսկ ալարկոտ ծնողները երազում էին գոնե մի քանի ժամով ազատվել նրանցից և մինչև աշխատանքի վայր մեկնելը՝ հանդարտ մթնոլորտում մի գավաթ սուրճ ըմպել:

                  Նպարավաճառի կրպակի կողքին գտնվող գեղեցկության սրահի միակ և անկրկնելի տնօրեն տիկին Քերոլ Հարոլդը ձեռքն իջեցրել էր ոսպով լի տարայի մեջ, լսում էր Փոլ Մաքարթնիի ձայներիզը և նայում պետքարանի մոտ իրար հետ վիճող աղջիկներին:

                  Նրանք հերթական անգամ վիճում էին այն մասին, թե ո՞վ պետք է բեռնակիր Ջոնի հետ գնա ժամադրության: Քերոլը, ով կարոտել էր տղամարդկային ջերմությանը, ինչպես շաքարավազը տաք թեյին, ձեռքը հանեց ոսպով լի տարայից և հայտարարեց.

                  «Լսե՛ք ինձ, ես եմ այդ Ջոն կոչվածին ժամադրության հրավիրել: Հանգստացեք և վերադարձեք ձեր աշխատանքին»:

                  Այս շրջադարձային հայտարարությունից երեք տարի անց, ծնվեց Փոլ Գասկոյնը (կարծում եմ գուշակում եք, թե ում պատվին էր ընտրվել այդ անունը), ով պետք է դառնար անգլիական ֆուտբոլի ամենահակասական կերպարներից մեկը:

                  Դեռ երեք տարեկան հասակում տիկին Քերոլը հասկացավ, որ Գասկոյնի հետ ձանձրանալու առիթ չես կարող ունենալ:

                  Մանկապարտեզում Փոլի գլխին աղյուս էին նետել, որի հետքերը Գասկոյնի հետ կմնան նրա ամբողջ կյանքի ընթացքում: Դպրոցում Գասկոյնը ցատկել էր բարձր ծառից և կոտրել զույգ ձեռքերը: Հարազատ քրոջից կարտոֆիլի չիպս խլելու համար, Փոլը զրկեց նրան առջևի երկու ատամներից՝ ցուցադրելով բռնցքամարտիկի նախանձելի ունակություններ:

                  10 տարեկան հասակում Գասկոյնը հանդիպեց իր լավագույն ընկերոջը ՝ Կիտ Բերնսին, ում հետ միասին քաղցրավենիքներ էր գողանում մոտական խանութից: Մի օր նրանք այդ գործին միացրին Կիտի եղբորը ՝ Սթիվենին, ով գողանալով մեկ շոկոլադ այնքան էր շտապում լքել խանութը, որ վազելիս ընկավ մեքենայի տակ և մահացավ:

                  Այս ամենին զուգահեռ, վատանում էր Գասկոյնի հոր առողջական վիճակը, ով այլևս չէր կարողանում աշխատել: Նրա կինը ստիպված էր բանել 4 վայրերում, որպեսզի հոգար ընտանիքի կարիքները:

                  Ջոն Գասկոյնը վստահ էր, որ իր տղայի անսպառ էներգիան պետք է ճիշտ ուղղությամբ օգտագործել: Ֆուտբոլային մարզադպրոցները հաջորդում էին մեկը մյուսին:

                  Ձայներիզ N 2

                  «Նյուքասլի» մարզադպրոցը դարձավ այն սկզբնակետը, որտեղ իր առաջին քայլերն արեց ֆուտբոլիստ Փոլ Գասկոյնը: Մի օր ուսուցիչը նկատեց, որ Գասկոյնը նշումներ է կատարում տետրում:

                  «Այդ ի՞նչ ես անում, տղաս»,- հարցրեց ուսուցիչը:

                  «Ստորագրությունս եմ մարզում, չէ՞ որ ֆուտբոլային աստղ եմ դառնալու», անհոգ ժպիտով պատասխանեց Գասկոյնը:

                  Գասկոյնը հայտնի դարձավ դեռ 14 տարեկանում, սակայն, ոչ թե գնդակը վարպետորեն գլորելու, այլ խմիչք օգտագործելու, սոսինձ հոտոտելու և վիճաբանություն հրահրելու մեջ:

                  «Նյուքասլում» մարզվելու տարիներին Գասկոյնը տառապում էր խուճապային սինդրոմով: Նա վստահ էր, որ իրեն դուրս կշպրտեն թիմի ակադեմիայից և նա ստիպված կլինի իր հոր նման բեռնակիր աշխատել: Սակայն այս վախերը նրան չէին խանգարում առանց վարորդական իրավունքի մեքենա վարել ՝ վրաերթի ենթարկելով տարեց մի բայքերի:

                  Խաղադաշտում Գասկոյնն անկասելի էր, իսկ խաղադաշտից դուրս ՝ անվերահսկելի: «Նյուքասլի» ղեկավար Սթեն Սեյմուրի խոսքերն ամենալավն են բնութագրում այս տղային:

                  «Փոլը նոր Ջորջ Բեսթն է, բայց ՝ առանց ուղեղի: «Տոտենհեմը» որոշեց գնել այդ կռվարարին. դե ինչ, սրտանց ցավակցում եմ նրանց»,-ասել էր Սեյմուրը:

                  «Տոտենհեմի» կազմում Փոլը ֆանտաստիկ հանդիպումները զուգորդում էր հիմար արարքների հետ: Չկար մի հանդիպում, որից հետո նա վիրակապով չհեռանար խաղադաշտից: Մրցակցի ֆուտբոլիստները նրա դեմ դուրս էին գալիս ինչպես պատերազմի, և դա Գասկոյնին դուր էր գալիս:

                  Մենք կարող ենք դեռ երկար շարունակել այս շարքը, սակայն, «Տոտենհեմի» և Անգլիայի ազգային հավաքականի աստղի կյանքի մութ էջերը թվարկելը մեր գլխավոր նպատակը չէ: Իսկ ո՞րն է այն.

                  Ձայներիզ N 3

                  1990 թվական. Անգլիայի հավաքականը Գասկոյնի փառահեղ խաղի շնորհիվ հասավ մինչև ԱԱ-ի կիսաեզրափակիչ, որտեղ 11-մետրանոց հարվածաշարում պարտվեց Գերմանիայի հավաքականին: Այդ պարտությունը այնքան էր տխրեցրել Գասկոյնին, որ նա չդիմացավ գայթակղությանը և դիմեց իր հին ընկերոջ օգնությանը ՝ խմիչքին:

                  «Չեմ կարող մոռանալ այդ օրը: Պառկած էի անկողնումս, երբ ինձ զանգահարեցին ոստիկանությունից և հայտնեցին, որ տղայիս ծեծել են: Այդ պահին ինքս ինձ հարցնում էի. ո՞վ, ինչու՞, ինչպե՞ս:

                  Տղաս իր ընկերների հետ բարում նշում էր ծննդյան տարեդարձը, երբ մի երիտասարդ հայհոյել է նրան և ծեծի ենթարկել: Այդպես էլ չհասկացա, թե ինչու՞»:

                  Սրանք Դորա Մեյնսի խոսքերն էին, որը նա ասել էր ոստիկանների հետ զրույցում: Հենց այս կնոջ որդուն էր ծեծի ենթարկել Փոլ Գասկոյնը:

                  Անգլիական հասարակությունը, որն արդեն ծանոթ էր Գասկոյնի «հնարքներին», անմիջապես արձագանքեց: Եվ այդ արձագանքը կարող է ուսուցողական լինել շատերի համար:

                  Նրանք չլծվեցին կողմերից մեկին պախարակելուն: Այո, Գասկոյնը մեղավոր էր և պետք է կրեր իր արժանի պատիժը, սակայն, դա չէր նշանակում, որ նրա ունեցած վաստակն Անգլիայի հավաքականում պետք էր գետնով տալ:

                  Սա մի բարդ պրոցես է, որն ամեն մի հասարակություն չի կարող անցնել: Դրա համար որոշ հասունություն և իմաստություն է անհրաժեշտ:

                  Հասարակական կազմակերպությունների աջակցությամբ ստեղծվեց համերաշխության մի հանձնաժողով, որտեղ ընդգրկվեցին Փոլ Գասկոյնը և տուժած երիտասարդի հարազատները: Հասարակությունը ընտրեց իր անդամներին չնվաստացնելու, այլ ոտքի կանգնեցնելու և ճիշտ ուղղուն վերադարձնելու ճանապարհը:

                  «Ես գիտեմ, որ բաժակ եմ կիսել Սատանայի հետ: Գիտեմ, որ ցավ եմ պատճառել անմեղ մարդկանց: Գիտեմ, որ խմիչքն այն ռետինն է, որը ջնջում է մեր հիշողությունները: Գիտեմ նաև, որ կուզեի արբել և մոռանալ կատարածս արարքը, բայց ՝ ոչ:

                  Չեմ կարող մոռանալ, քանի որ դուք էլ ինձ չմոռացաք: Շնորհակալ եմ նման վերաբերմունքի համար, որին միգուցե արժանի էլ չէի:

                  Շնորհակալ եմ, տիկին Դորային, ում ներողամտությանն արժանանալը պատիվ է ինձ համար: Շնորհակալ եմ նրա որդուն, ով այս պահից իմ եղբայրն է: Ցանկացած խփածս գնդակ, նվիրվելու է այս հրաշալի մարդկանց, ովքեր գիտեն ներել, ովքեր ներում են գիտենալով»,- անգլիական հասարակությանն ուղղված իր խոսքում ասաց Գասկոյնը:

                  Անգլիացիները հասկացան, որ չի կարելի ձայներիզի կամ մեզ ավելի ծանոթ ՝ կասետի լենտի վրա եղած ինֆորմացիան մեկ շարժումով ջնջել և նորը ձայնագրել:

                  Մարդիկ սխալվում են, մարդիկ ընդունում են իրենց սխալները և վերջիվերջո ՝ մարդիկ ուղղում են այդ սխալները:

                  Ահա, թե որն էր մեր նպատակը: Սրանք այն դասերն են, որոնք պետք կգան մեզնից յուրաքանչյուրին:

                   

                  Նարեկ Գրիգորյան

                  Թեգեր: #անգլիայի-հավաքականՆյուքասլտոտենհեմՓոլ գասկոյն
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-ի

                  22.07.26

                  Անգլիայի Պրեմիեր լիգայում աննախադեպ տրանսֆերային ռեկորդ է գրանցվել

                  22.07.26

                  Պոռոն որոշել է, թե որտեղ է խաղալու հաջորդ մրցաշրջանում

                  21.07.26

                  Polymarket-ը ԱԱ-2026-ի ավարտից հետո թարմացրել է Ոսկե գնդակ-2026-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը

                  20.07.26

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Ուրուգվայում կրակ են բացել արգենտինական ակումբի երկրպագուներին տեղափոխող ավտոբուսի վրա

                  15:17 / 23.07.26

                  Պաշտոնական․ Բարսելոնան հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին

                  14:54 / 23.07.26

                  Դժվար կլինի նրան բերել Ռեալ․ Ֆիգուն մեկնաբանել է շրջանառվող լուրերը

                  14:15 / 23.07.26

                  Նոային ֆավորի՞տ են համարում․ թող մտածեն՝ ինչ ուզում են․ Զիմբրուի գլխավոր մարզիչ

                  13:43 / 23.07.26

                  Դեբրեցենի գլխավոր մարզիչն առանձնացրել է Փյունիկի առանցքային որակները

                  13:15 / 23.07.26

                  🎥 Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան

                  12:45 / 23.07.26

                  Ֆլիկի և Բարսելոնայի աստղի հարաբերությունները խզված են․ ֆուտբոլիստը ակումբը լքելու տարբերակներ է փնտրում

                  12:16 / 23.07.26

                  Մենք ունենք այդ պոտենցիալը և պայքարելու ենք դրա համար մինչև վերջին վայրկյանը․ Սանդրո Պերկովիչ

                  11:15 / 23.07.26

                  Նա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդո

                  10:30 / 23.07.26

                  🎥 Հարգում ենք Կլուժին, բայց ոչ մեկից չենք վախենում․ Վահե Գևորգյան

                  10:00 / 23.07.26

                  Հրաժարական, չվճարված աշխատավարձեր և տրանսֆերային արգելք. ինչ ծանր վիճակում է Կլուժը ժամանել Հայաստան

                  01:29 / 23.07.26

                  📷 ՄՅՈւ-ի կիսապաշտպանը դարձավ Մեսսիի խաղընկերը

                  00:45 / 23.07.26

                  Մբապեն այլևս առաջինը չէ․ Transfermarkt-ը սահմանեց ֆուտբոլի պատմության ամենաբարձր տրանսֆերային արժեքը

                  00:06 / 23.07.26

                  📷 Սպասում ենք քեզ աշխարհի մեծագույն ակումբում. Ռոդրիգոն ողջունել է Ռեալի նորեկին

                  23:45 / 22.07.26

                  Արգենտինան երբեք լավ ֆուտբոլ չխաղաց այս մրցաշարում. Ռոնալդոն՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի մասին

                  23:20 / 22.07.26

                  Ռեալը պատրաստ է վարձավճարով բաց թողնել իր տաղանդին. կա 5 հավակնորդ

                  22:45 / 22.07.26

                  🎥 Դա բռունցքով հարված չէր․ Այալան ներողություն է խնդրել Օլմոյից

                  22:22 / 22.07.26

                  Օլիվեյրան Ծառուկյանին խորհուրդ է տալիս Թոփուրիայի դեմ մենամարտում չկրկնել իր ճակատագրական սխալը

                  21:55 / 22.07.26

                  Ռոդրին վերջնական որոշում է կայացրել Ռեալի հարցում

                  21:15 / 22.07.26

                  Մոզամբիկի ընտրանու հարձակվողը՝ Փյունիկի ֆուտբոլիստ

                  20:44 / 22.07.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  🏆 ԻՍՊԱՆԻԱՆ՝ ԱԱ-2026-ի ՉԵՄՊԻՈՆ

                  02:02 / 20,07,26

                  Կարդալ ավելին

                  Ավելին քան պարզապես ֆուտբոլ. ինչու է Արգենտինայի այս հավաքականն արդեն հաղթել ԱԱ-2026-ում

                  16:16 / 19,07,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  ԱԱ-2026

                  📷 BTS-ը, Շակիրան, Մադոննան, Բիբերը․․․ Կայացավ ԱԱ եզրափակիչի ընդմիջման շոուն

                  0:30 / 20.07.26

                  Կարդալ ավելին

                  Հիմա կարիք չկա մարդկանց բացատրելու՝ որտեղ է Կաբո Վերդեն․ Վոզինյա

                  0:33 / 17.07.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.