Թուրքական «Ֆեներբախչեի» հարձակվող Վեդատ Մուրիկին, կարող է տեղափոխվել Հռոմի «Լացիո»:
Sky Sport Italia-ի հաղորդմամբ, կողմերը 17-18 մլն եվրոյի դիմաց համաձայնեցրել են տրանսֆերը:
26-ամյա հարձակվողը «Ֆեներբախչեում» է հանդես գալիս 2019 թ-ից: Թուրքիայի ավարտված առաջնությունում անցկացրած 32 խաղում ալբանացին դարձել է 15 գոլի հեղինակ՝ ակումբում գրանցելով լավագույն արդյունքը:
























































