Խորվաթիայի Զագրեբ քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում նույնպես Հրանտ Մելքումյանը խաղաղ դաշն է կնքել:
Այս անգամ հայ շախմատիստը միավորը կիսել է Բակրոտ Էտիենի հետ: Առաջին տուրում շախմատի Հայաստանի հավաքականի անդամը միավորը կիսել է Իվան Չեպարինովի հետ: Վերջինս այս տուրում հաղթանակ է տոնել:
2 տուրում Մելքումյանը մրցել է իրենից բարձր վարկանիշ ունեղող շախմատիստների հետ:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում է 12 շախմատիստ, իսկ մրցակարգը շրջանաձև է: