«Էսպանյոլի» և «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոստովանել է, որ սխալվել էր, երբ ասել էր, որ ապագայում չի կարողանա գլխավորել «Բարսելոնան»:
«Կարծում եմ, որ «Բարսայի» երկրպագուները չէին ցանկանում ընդունել ինձ այդ հայտարարության պատճառով, բայց ես երբեք «Բարսելոնայից» առաջարկ չեմ ստացել:
Սխալվեցի, երբ ասացի, որ ապագայում չեմ կարողանա գլխավորել «Բարսելոնան»: Իհարկե, այն ժամանակ ես մի փոքր չափազանցրեցի»,- մեջբերում է արգենտինացի մասնագետին Standart-ը:
Ավեկի վաղ միջազգային մամուլում լուրեր էին շրջանառվում , որ Պոչետինոն «Բարսելոնան» գլխավորելու հավակնորդների ցուցակում էր: