Հարձակվող Ջանլուկա Լապադուլան «Ջենոայից» տեղափոխվել է «Բենևենտո», հայտնում են երկու ակումբների մամուլի ծառայությունները:
Ըստ Transfermarkt-ի՝ տրանսֆերի գումարը կազմել է 4 միլիոն եվրո: 30-ամյա Լապադուլան պայմանագիր է կնքել մինչեւ 2023 թվականը:
Նախորդ մրցաշրջանը Լապադուլան վարձավճարով անցկացրել է «Լեչեում», որտեղ Ա Սերիայի 25 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ: Նախկինում ֆուտբոլիստը խաղացել է նաև «Պարմայում», «Չեզենայում», «Պեսկարայում» և «Միլանում»:
📣 BENVENUTO GIANLUCA💥
🙌🏻 #BENVENUTOLAPADULA #LAPAGOL #ForzaStrega #BeneventoCalcio
🗞 Leggi il comunicato sul nostro sito ufficiale
👉🏻 https://t.co/51Td7WzzDv pic.twitter.com/7GMFpT94dG— Benevento Calcio (@bncalcio) September 2, 2020
























































