Իտալիայի նախկին վարչապետ ու «Միլանի» նախկին նախագահ Սիլվյո Բեռլուսկոնին վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 83-ամյա Բեռլուսկոնին այս պահին ինքնամեկուսացել է տանը, բայց շարունակում է հեռավար աշխատել։ Հաշվի առնելով ֆունկցիոների տարիքը՝ նա բարձր ռիսկի գոտում է։
Բեռլուսկոնին «Միլանի» նախագահն է եղել ավելի քան 30 տարի ու հիմա «Մոնցայի» ղեկին է, որը նախորդ մրցաշրջանի տվյալներով բարձրացավ B Սերիա։
























































