«Այաքսի» պաշտպան Լիսանդրո Մագալյանը կարիերան կշարունակի «Կրոտոնեում», որը 209/20 մրցաշրջանի արդյունքներով վերադարձել է Ա Սերիա:
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքերով՝ կողմերն արդեն կնքել են շպայմանագիր: Ֆուտբոլիստը Ա Սերիայի նորեկի կազմում հանդես լգա վարձակալությամբ։ Իտալական ակումբն իրավունք ունի գնել 26-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը 9 միլիոն եվրոյի դիմաց: Չորեքշաբթի պաշտպանը բուժզննում կանցնի «Կրոտոնեի» համար:
Անցած մրցաշրջանը Մագալյանը վարձավճարով անցկացրեց «Ալավեսում»: Բոլոր մրցաշարերում խաղացողը մասնակցել է 19 հանդիպման, դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
























































