«Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն հերքել է լուրերն այն մասին, որ միլանյան ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի նկատմամբ:
«Մենք չենք պատրաստվում ձեռք բերել Մեսսիին: Ես չգիտեմ, թե որտեղից է հայտնվել այս տեղեկատվությունը: Չկա մի ակումբ, որը չցանկանա հյուրընկալել Մեսսիին, բայց սա անիրական է:
Ինչ վերաբերում է Լաուտարո Մարտինեսին, ապա մենք ոչ մի բանակցության մեջ չենք նրա տեղափոխության շուրջ»,- ակումբի տնօերնի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ը:
Հիշեցնենք, որ Մեսսին մտադիր է հեռանալ «Բարսելոնայից»: Ակումբը հույս ունի, որ արգենտինացին կփոխի իր որոշումը:
























































