Ռաջա Նաինգոլանը չի ցանկանում վերադառնալ «Ինտեր», գրում է La Gazzetta dello Sport-ը: Բելգիացի կիսապաշտպանը մտադիր է մնալ «Կալյարիում», որի կազմում նա վարձավճարով խաղացել է ամբողջ նախորդ մրցաշրջանում:
Նշվում է, որ «Կալյարին» ևս ցանկանում է Ռաջային պահել իր կազմում: Ակումբն արդեն համաձայնեցրել է խաղացողի հետ անձնական պայմանագրի մանրամասները: Մոտ ժամանակներս սարդինացիները բանակցություններ վարելու համար կմեկնեն Միլան:
Նաինգոլանի՝ «Կալյարի» տեղափոխվելու հիմնական պատճառներից մեկը կապված է նրա կնոջ առողջական վիճակի հետ: Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստը տեղափոխվել էր Սարդինիա, քանի որ Իտալիայի լավագույն կլինիկաներից մեկը գտնվում է այդ կղզում: