Բրազիլիական Ա Սերիայի 33-րդ տուրում «Ֆլումինենսեն» հյուրընկալեց «Ատլետիկո Մինեյրոին»։ Հանդիպումը ավարտվեց խաղաղ ելքով․ րանցվեց ոչ-ոքի՝ 1-1։
Նախ հյուրերի կազմում ինքնագոլով աչքի ընկավ Պատրիկը, այնուհետև արգենտինացի հարձակվող Դի Սանտոն ուղղեց թիմակցի սխալը՝ խաղի վերջին րոպեներին փրկելով «Ատլետիկո Մինեյրոին» պարտությունից։
«Մարականա» մարզադաշտում կայացած խաղից հետո «Ֆլումինենսեն» 35 միավորով զբաղեցնում է 16-րդ տեղը մրցաշարային աղյուսակում, իսկ «Ատլետիկո Մինեյրոն» ՝ 41 միավորով 12-րդն է։