Մեկնարկեց բրազիլիական Ա Սերիայի 33-րդ տուրը։ Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Սանթոսում, որտեղ տեղի համանուն թիմը հյուրընկալեց «Սան-Պաուլոյին»։
«Սան-Սան» դերբիում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1։
Տանտերերի կազմում խաղի հաշիվը բացեց ուրուգվայցի վետերան Կարլոս Սանչեսը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Երկրորդ խաղակեսում հյուրերի առաջատար Դանի Ալվեսը խփեց պատասխան գնդակը՝ ձևակերպելով խաղի վերջնահաշիվը։
Այս հանդիպումից հետո «Սանթոսը» վաստակեց 65 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը մրցաշարային աղյուսակում։ «Սան-Պաուլոն» 53 միավորով 5-րդն է։