«Նանիտոն Բորոյի» դարպասապահը զվարճալի 11-մետրանոց է իրացրել «Սթրետֆորդ Թաունի» հետ Անգլիայի հարավային լիգայի կենտրոնական դիվիզիոնի խաղում, որտեղ հանդես են գալիս կիսապրոֆեսիոնալ և սիրողական ակումբներ երկրի հարավարևմտյան մասից:
0:0 հաշվի ժամանակ «Նանիտոն Բորոն» 11-մետրանոցի իրավունք է վաստակել: Այն փորձել է իրացնել թիմի դարպասապահ Տոնի Բրիդինը, սակայն՝ չափազանց անհաջող: Գնդակն այնքան բարձր է ընթացել, որ հարվածել է դարպասների հետևում տեղակայված տրիբունայի լուսարձակին: Արդյունքում, լուսարձակը պոկվել է առաստաղից ու վախեցրել երկրպագուներին:
Միջադեպի արդյունքում որևէ մեկը չի տուժել:
Նշենք՝ հանդիպումն ավարտվել է «Նանիտոն Բորոյի»՝ 2:0 հաշվով հաղթանակով: