VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում հայտարարված դադարի ընթացքում «Ուրարտուն» ընկերական հանդիպում կանցկացնի «Արարատ-Արմենիայի» հետ։ Այս մասին տեղեկացնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը:
Նշվում է, որ հստակեցվել է հանդիպման վայրը։ «Ուրարտուն» «Արարատ-Արմենիային» կընդունի սեփական հարկի տակ։
Հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին և կմեկնարկի ժամը 17։30-ին։