«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը վերհիշել է Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչում «Բարսելոնայի» նկատմամբ 8-2 հաշվով տարած հաղթանակը։
«Ես շնորհավորում եմ մեր մարզչին։ Կբերեմ հետևյալ օրինակը․ մենք արդեն 10 րոպե մարզվում էինք, երբ «Բարսելոնան» դաշտ դուրս եկավ նախավարժանքի համար։
Նրանք շատ հանգիստ էին։ Սակայն դա ոչինչ չի նշանակում։ Խաղը կարող էր այլ կերպ ավարտվել։ Սակայն մենք հանդիպման ընթացքում ծարավեցինք նման հաղթանակի»,-ասել է Մյուլլերը Möbelhaus Höffner միջոցառմանը։