«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Գարի Նևիլը կարծիք է հայտնել, որ մանկունիանցիների կազմը չի համապատասխանում ԱՊԼ-ում չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու մակարդակին:
«Սուլշերին ևս 3-4 տրանսֆերային պատուհան է պետք, որպեսզի ՄՅՈւ-ի կազմը հասցնի այն մակարդակին, որով նրանք կկարողանան պայքարել տիտղոսի համար:
Նրանց մի քանի հարյուր միլիոն եվրո է պետք: Այլ կերպ հնարավոր չէ: Անցել են այն օրերը, երբ կարելի էր բաժանվել խաղացողից ու հեշտորեն փոխարինող գտնել նրան:
Հնարավոր է՝ «Մանչեսթեր Յունայթեդին» պետք է ևս 1 միլիարդ եվրո ծախսել: Լինգարդը հիմա ՄՅՈւ-ի կենտրոնական հարձակվողն է: Նայեք վերջին 6-7 տարիներին ակումբի ծախսերին: Մոտ 1 միլիարդ եվրո է, դա մի քիչ ավելին է, քան «Մանչեսթեր Սիթիի» ծախսած գումարը: Եվ ինչի՞ է դա հանգեցրել: Անհավանական է. 1 միլիարդ եվրոն անասելի մեծ գումար է թիմի համար, որը կենտրոնական հարձակվողներ չունի», — Նևիլի խոսքերն է մեջբերել Goal-ը՝ հղում անելով Sky Sports-ին: