Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է Goal-ը:
Նշվում է, որ ֆրանսիացին բաց կթողնի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները:
Պոգբայի փոխարեն Ֆրանսիայի հավաքական կհրավիրվի «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ Տանգայ Նդոմբելեն նույնպես վարակվել է Covid 19-ով: