Վանաձորի «Լոռին» հերթական տրանսֆերն է իրականացրել:
«Լոռի» է տեղափոխվել պորտուգալացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆերնանդո Կամոես դե Արաուժոն։ 23-ամյա Ֆերնանդինյոն «Բենֆիկայի» սան է, որտեղ խաղացել է մինչեւ 15 տարեկան։ Պատանեկան կարիերան շարունակել է «Սպորտինգում» եւ «Գիմարայեշում»։
Խաղացել է նաեւ «Ֆամալիկաո», «Էշտորիլ», «Կովա Պիեդադե» ակումբներում։