Երևանի «Նոայի» ու Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ժոաու Ժորդի Մոնրոյ Արարատը նկար է հրապարակել Ինստագրամում ու գրառում կատարել.
«Այս պահին ես իմ ներուժի 100 տոկոսը ցանկանում եմ տալ այն ակումբին, որն ինձ տվեց կարիերան շարունակելու հնարավորություն: Ոչ-ոք չի ասել, որ ամեն ինչ հեշտ է լինելու, բայց եթե Աստված ինձ ուղարկել է այստեղ, ուրեմն ես այստեղ պետք է լինեմ. միշտ ժպտացե՛ք»,-գրել է Արարատը: