Իտալիայի կազմում 2006-ին աշխարհի չեմպիոն հռչակված Ֆաբիո Գռոսսոն գլխավորել է շվեյցարիական «Սիոնը»:
42-ամյա մասնագետի հետ կնքվել է մեկամյա պայմանագիր: Գռոսսի օգնականը լինելու է Ստեֆանո Մոռոնեն:
Գռոսսոն նախկինում գլխավորել է «Բրեշիան», «Բարին» ու «Վերոնան»: «Սիոնը» Շվեյցարիայի նախորդ առաջնությունում գրավել է 8-րդ հորիզոնականը:
























































