«Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելերինը կարող է շարունակել կարիերան ՊՍԺ-ում: Այս մասին հայտնում է RMC Sport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, փարիզցիները մտադիր են ուժեղացնել պաշտպանության աջ եզրը և դիտարկում են իսպանացու տարբերակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսակցություններ կային այն մասին, որ ֆրանսիական թիմը ցանկանում է ձեռք բերել նաև Լուիս Սուարեսին: